Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 4-րդ տրանշը

28.06.2017 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Անելիք Բանկ #պարտատոմս
Անելիք Բանկը հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը:

Բանկում նշել են, որ պարտատոմսերի 4-րդ թողարկումը ներառելու է 50 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ $100 անվանական արժեքով, 5,75% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ:

Չորրորդ թողարկման ծավալը կազմել է $5 մլն: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը՝ $100 անվանական արժեքով: Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

«Անելիք Բանկն արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներից է, եւ հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսեւորված պահանջարկը՝ պարտատոմսերի թողարկումները կկրեն պարբերական բնույթ: Մինչ այսօր բանկն արդեն թողարկել է $10 մլն-ի եւ 1 մլրդ դրամի պարտատոմս: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում»,- նշել է Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը:
Դիտում՝ 9150

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW