Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին

28.11.2016 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Յունիբանկը բաժնետոմսերի նոր թողարկում կիրականացնի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Բանկում նշել են, որ առաջարկի արդյունքում նախատեսվում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 17,4 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի մոտ 4 մլրդ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 դրամ, տեղաբաշխման գինը` 230 դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 1 մլն դրամ:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը հրապարակվել է նոյեմբերի 25-ին:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «Արմենբրոկ»-ը:

«Թողարկելով բաժնետոմսեր՝ Յունիբանկը շարունակում է Ժողովրդական բանկ դառնալու իր ռազմավարությունը` ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը եւ այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ եւ թափանցիկ:

Կայուն եւ վստահելի բանկի բաժնետոմսը հասարակության համար խնայողությունների ներդրման համար եւս մեկ երկարաժամկետ եւ շահավետ հնարավորություն է: Լինելով բաց բաժնետիրական ընկերություն եւ ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր՝ Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների եւ շահերի պաշտպանությանը: Այդ կապակցությամբ Յունիբանկում առանձնակի ուշադրություն է հատկացվում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության եւ գործունեության թափանցիկության ապահովմանը»,- նշել են բանկում:  

Տարածած հաղորդագրության համաձայն՝ Յունիբանկն այսօր Հայաստանում առաջին բանկն է, որի բաժնետոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:

Դիտում՝ 6803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW