Հայտնի են 2014 թ. ՀՀ կառավարության մրցանակաբաշխության հաղթողները

11.03.2015 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Մարտի 10-ին Երեւանում տեղի է ունեցել արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2014 թ. մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Ինչպես հայտնել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում, կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել են մրցանակների արժանացած հետեւյալ կազմակերպությունները`

- «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ,
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ
- «Գյումրի գարեջուր» ՍՊԸ,
- «Դիլիջան» հանքային ջրի գործարան ՍՊԸ,
- «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ,
- «Դուստր Մարիաննա» ՍՊԸ:

Միջոցառմանը նաեւ արժեվորվել է կազմակերպություններում որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը եւ համապատասխան սերտիֆիկատներ են շնորհվել հետեւյալ չորս կազմակերպությունների, որոնք ավարտել են համակարգի ներդրումը եւ սերտիֆիկացման գործընթացը՝

- «Զվարթնոց միջազգային օդանավակայանների» ԱՎԼ ծառայություն,
- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ,
- «Լոկատոր» ՓԲԸ,
- «Ֆարմատեք» ՓԲԸ:

Ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման եւ ակտիվ մասնակցության համար առանձին մրցանակ է շնորհվել «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ին:

Արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում եւ անց է կացվում յուրաքանչյուր տարի արտադրանքի եւ ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, իսկ քարտուղարը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենը։
 

Դիտում՝ 3066
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai