Վարչապետն այցելել է «Զորահ» գինեգործական ընկերություն

03.10.2014 | 21:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում այսօր նշվել է նա Ռինդ գյուղի օրը:

Այցի շրջանակներում վարչապետն այցելել է համայնքում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերություն, ծանոթացել արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընթացիկ եւ առաջիկա ծրագրերով: Ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանը նշել է, որ արդեն 10 տարի իրականացվող ներդրումային ծրագրի նպատակն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես որակյալ գինի արտադրող երկիր եւ «Արենի» խաղողի տեղական սորտից պատրաստվող «Զորահ Կարասի» հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում:

Ուշադրության կենտրոնում պահելով արտադրանքի որակը՝ ընկերությունը ծրագրում է տարեցտարի ավելացնել արտահանման ծավալը: Արտահանման շուկան հիմնականում եվրոպական երկրներն են, ԱՄՆ-ն, Ռուսաստանը: Այսօր արտահանման ծավալը կազմում է տարեկան 40-50 հազար շիշ, նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել տարեկան 100 հազարի: Վարչապետը կարեւորել է ծրագրի շարունակական իրականացումը եւ ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել այդ գործընթացին:

Հայաստանում գործունեություն ծավալելու շարժառիթների եւ գինեգործության ոլորտում հաջողության հասնելու սեփական փորձի մասին Զորիկ Ղարիբյանը վերջերս պատմել էր  Banks.am-ին տված հարցազրույցում:

Դիտում՝ 4085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai