ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանըABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը հուլիսի 13-ին Երեւանում կանցկացնի վարպետության դաս` “Սեփական ՏՏ-բիզնես. ինչո՞վ զբաղվել եւ ինչպե՞ս դա իրականացնել” թեմայով:Վարպետության դասին մասնակցելու համար պետք է գրանցվել` էլ. նամակ ուղարկելով ayb@ayb.am հասցեով մինչեւ հուլիսի 12-ը, ժամը 18:00-ն:Վարպետության դասը կկայանա հուլիսի 13-ին, ժամը 13:00-14:30`ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 17-րդ մասնաշենքի դահլիճում:- Հուլիսի 13-ին Երեւանում տեղի կունենա Ձեր վարպետության դասը` «Սեփական ՏՏ բիզնես. ինչո՞վ զբաղվել եւ ինչպես դա անել» թեմայով: Հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, ինչի՞ վրա եք դնելու հիմնական շեշտը:- Հիմնական շեշտը դնելու եմ լսարանին` աշխարհում ՏՏ ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթացնելուն: Ցավոք, ամեն ինչ հնարավոր չէ իմանալ` ինտերնետում լուրեր կարդալով, եւ բոլոր լուրերին էլ հավատալ չի կարելի: Եվ ամեն ինչ չէ, որ կա լուրերում, հոդվածներում եւ բլոգներում: Այս կամ այն իրադարձությունների նշանակությունը երեւում է, միայն երբ գլխումդ հստակ պատկերացում կա, թե ինչ է իրականում կատարվում եւ ուր է ամեն ինչ շարժվում: Պարզ ծանուցումից բացի, խոսելու եմ նաեւ այն մասին, թե ինչ հնարավորություններ է տալիս ընթացիկ շուկան, ուր է պետք նայել, ինչ հաշվի առնել, եթե ամեն դեպքում ՏՏ ապրանքների ստեղծմամբ զբաղվելու որոշում եք կայացրել:- ՏՏ ոլորտում գրեթե ամեն օր փոփոխություններ են տեղի ունենում, եւ երբեմն թվում է, որ այս կամ այն գաղափարի իրագործման համար անհրաժեշտ ժամանակահատվածում այն անհուսալիորեն կհնանա: Ի՞նչ պետք է անեն սկսնակ գործարարները ժամանակի հետ հավասար քայլելու համար:- Կարելի էր տալ ամենաարդյունավետ դեղատոմսը` ավելի հաճախ այցելել Սիլիկոնի հովիտ: Բայց դա այնքան էլ հեշտ չէ անել: Կարծում եմ, որ պետք է ստեղծել այն ապրանքները, որոնք արագ չեն հնանում, այդ պատճառով էլ դրանք պետք է երկարաժամկետ հեռանկար ունենան: Մենք մի փոքր կխոսենք երկարաժամկետ հեռանկարների եւ ռազմավարություն կառուցելու մասին:- Մեկ այլ մտավախություն վերաբերում է այն հանգամանքին, որ ՏՏ շուկան բաժանված է հսկաների միջեւ, եւ քո գաղափարի հաջողության հավանականությունը չնչին է: Ի՞նչ կասեք այս առումով:- ՏՏ շուկան, բնականաբար, մեծ մասամբ պատկանում է մեծ ընկերություններին: Բայց, առաջին հերթին, ամեն ինչ չէ, որ բաժանված է: Երկրորդը` հսկաները չեն տեսնում այն մանրուքները, որոնցից կարող է մեծ բան դուրս գալ: Հիշենք, թե ինչպես Microsoft-ը “աչկաթող արեց” ինտերնետը: Կամ ինչպես Nokia-ն եւ Blackberry-ն “աչկաթող արեցին” iPhone-ը: Այն, որ ՏՏ շուկան արագ փոփոխվում է, խոշոր ընկերությունների համար արագ արձագանքելու դժվարություն է ստեղծվում. նրանք կորցնելու բան ունեն: Սկսնակները կարող են գործել առանց այդ խնդիրները հաշվի առնելու, եւ դա նրանց հնարավորություն է տալիս ավելի ակտիվ եւ արդյունավետ լինել:- Հայաստանում չկան վենչուրային հիմնադրամներ: Լավ գաղափարներ ունեցող սկսնակ գործարարներին որտե՞ղ եք խորհուրդ տալիս դրամական միջոցներ հայթայթել: Որքանո՞վ է իրական գտվելով Երեւանում՝ ֆինանսավորում ներգրավել ԱՄՆ-ից:- Փոքր երկրում դժվար է ստեղծել վենչուրային հիմնադրամներ: Վենչուրային բիզնեսի համար կարեւոր է ծավալը. հաջողության է հասնում է տասնյակ ներդրումներից մեկը: Ըստ էության, հենց դրանում է վենչուրային բիզնեսի իմաստը: Այդ պատճառով էլ առաջին փուլում ֆինանսավորում պետք է փնտրել \"Friends and family\" (ընկերներ եւ ընտանիք) սկզբունքով եւ անել նախագծեր, որոնք կարող են օրգանապես աճել` առանց վենչուրային ֆինանսավորման: Դա բարդ է, բայց անհնարին բան չկա: Եթե Հայաստանում գոնե մի քանի հաջող նախագծեր ստեղծվեն, որոնք կկարողանան դուրս գալ միջազգային մակարդակի, միջազգային ներդրողների կողմից հետաքրքրություն կառաջանա: Մյուս կողմից, իհարկե, պետությունը ինքը պետք է ջանքեր գործադրի. հիմնադրամներ ստեղծի, ներդրումներ կատարի եւ ներգրավի մասնավոր ներդրողների:- Երկու տարի առաջ մեր գործակալության հետ հարցազրույցում ասել էիք, որ Հայաստանում առկա են համակարգային խնդիրներ, եւ երբ ABBYY-ում գնահատում էիք աութսորսինգային հարթակի ստեղծման հեռանկարները, հասկացաք, որ Երեւանը զիջում է այլ թեկնածուներին: Այս երկու տարվա ընթացքում իրավիճակը ինչ-որ կերպ փոխվե՞լ է:- Իրավիճակը շատ չի փոխվել, թեեւ ակնհայտ է, որ առաջխաղացում կա: Ցավոք, չկա որեւէ գործողություն պետության կողմից: Բայց նստել եւ սպասել, մինչեւ իրավիճակը կփոխվի, նույնպես ճիշտ չէ: Հայաստանում կան առողջ ուժեր, եւ իմ նպատակն է անել ինձանից կախված ամեն ինչ դրանց հաջողության հասնելու օգնելու համար: Շատ ուրախ կլինեմ, եթե իմ վարպետության դասը ինչ-ոչ կերպ նպաստի դրան: Tweet Դիտում՝ 8392