«Տերմինալս ու ես». My Telcell-ը 5 խնդրին տալիս է 10 լուծում

13.07.2026 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Telcell ընկերությունը 2026 թվականի հուլիսի 10-ին ներկայացրեց My Telcell նոր հարթակը: Այն Telcell Wallet-ի նույնականացված օգտատերերին հնարավորություն է տալիս մուտք գործել իրենց անձնական էջ անմիջապես Telcell վճարային տերմինալից՝ ստանալով հասանելիություն իրենց հաճախ օգտագործվող ծառայություններին։

Telcell ընկերությունը տնօրեն Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ My Telcell-ը դարձել է այն հիմքը, որով իրենք կարողացան միավորել տերմինալը եւ Telcell Wallet-ը:

Արտյոմ Ղազարյանը

«Այսօր մեր էկոհամակարգի ամենակրեատիվ տարբերակներից մեկին ենք ականատես լինում՝ որին տվել ենք «Տերմինալս ու ես» մարկետինգային անունը: Մեր դրամապանակի՝ Telcell Wallet հավելվածի փաստաթղթերով եւ նույնականացման մեխանիզմներով ճանաչում էինք մեր հաճախորդին: Հիմա կսկսեցինք գրեթե նույնչափ ճանաչել այն հաճախորդին, որը կանգնած է տերմինալի առջեւ»,- նշեց նա:

Telcell ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանն էլ ասաց, որ ընկերության գործունեության 19 տարվա ընթացքում տերմինալները վերափոխվելու եւ զարգանալու հնարավորություն չեն ունեցել, սակայն այս տարին դրանց համար բեկումնային էր։ «Այդ բեկումը բերեց նույնականացման գործընթացը։ Այն պահանջեց, որ մենք ճանաչենք, թե ով է մեր տերմինալների միջոցով գործարք կատարում։ Այդ բարդ գործընթացը հաղթահարելու համար փորձում ենք օգնել մեր հաճախորդներին։ Նույնականացման փուլն անցնելուց հետո արդեն ճանաչում ենք մեր բոլոր հաճախորդներին եւ հնարավորություն ենք ստանում նրանց հուշումներ անել, ընդլայնել նրանց հասանելի հնարավորությունները, ինչպես նաեւ թույլ տալ օգտվել իրենց նախկին գործարքներից, դրամապանակի գործարքներից եւ դրանք կատարել ավելի հեշտ ու սահուն»։

Լիանա Հունանյանը

Նա նաեւ նշեց, որ Telcell-ի տերմինալները դառնում են երկրում առաջինը, որտեղ My Telcell մուտք գործելու համար այլեւս պետք չէ դիպչել անգամ տերմինալի էկրանին։ Բավական է Apple Pay կամ Google Pay-ում ավելացված Telcell Wallet Visa Digital քարտով հեռախոսը մոտեցնել տերմինալի քարտ ընթերցիչին, եւ համակարգը ակնթարթորեն կճանաչի ու կբացի հաճախորդի անձնական էջը՝ առանց որեւէ լրացուցիչ քայլի։

Լիանա Հունանյանը

«Ովքեր դեռ չունեն Telcell Wallet Visa Digital քարտ, կարող են այն բացել րոպեների ընթացքում կամ մուտք գործել նաեւ սովորական եղանակով՝ սքանավորելով տերմինալի գլխավոր էջում տեղադրված QR կոդը Telcell Wallet հավելվածով կամ հեռախոսի տեսախցիկով կամ հաստատել մուտքը push ծանուցման հաստատմամբ։


My Telcell հարթակը ստեղծվել է՝ տերմինալով վճարումները դարձնելու ավելի արագ, պարզ եւ հարմար։ Այն թույլ է տալիս խուսափել նույն տվյալների բազմակի մուտքագրումից, կրճատում է վճարման ժամանակը եւ ապահովում է ավելի անհատականացված ու անվտանգ փորձառություն»,- ներկայացրեց Լիանա Հունանյանը:

My Telcell-ի միջոցով, առանց կրկին նույնականանալու, օգտատերերը կարող են՝

-    համալրել Telcell Wallet-ը,
-    համալրել բանկային հաշիվը կամ քարտը,
-    կատարել վարկերի մարում,
-    ստեղծել եւ կառավարել պահպանված վճարումները (Favorites),
-    մի քանի վճարում կատարել մեկ գործողությամբ՝ խմբային վճարումներ (Group Payments) ֆունկցիայի միջոցով,
-    օգտվել Telcell Wallet-ում եւ տերմինալում կատարված գործարքների պատմությունից,
-    մեկ հպումով կրկնել նախկինում կատարված վճարումները։

 «My Telcell հարթակի ստեղծման նպատակն էր տերմինալով վճարումները դարձնել նույնքան արագ, հարմար եւ պարզ, որքան բջջային հավելվածում։ Նոր լուծումը հնարավորություն է տալիս օգտատերերին խնայել ժամանակ, նվազեցնել տվյալների կրկնակի մուտքագրումը եւ մի քանի քայլով կատարել ամենօրյա վճարումները»,- նշեց Լիանա Հունանյանը:


Լիանա Հունանյանը նաեւ տեղեկացրեց, որ Telcell Wallet-ն այսուհետ կունենա նաեւ «չաթ-բոտ», որի միջոցով հաճախորդի սպասարկումը  որակապես նոր մակարդակի կհասնի. «Օգտատերերն այժմ կարող են ինքնուրույն ստանալ իրենց անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը անմիջապես հավելվածի չաթում, առցանց ստանալով տեղեկատվություն կատարված վճարումների կարգավիճակի մասին: Իսկ աջակցության թեժ գծին դիմելու կարիք կառաջանա միայն իրական խնդիրների լուծման դեպքում։ Սա էականորեն կնվազեցնի թեժ գծի ծանրաբեռնվածությունը եւ միեւնույն ժամանակ կբարձրացնի սպասարկման ընդհանուր որակը։ Ավելին՝ չաթի միջոցով դիմելիս աջակծության հաճախորդից այլեւս չի պահանջվի կրկին նույնականանալ»:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 1621

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW