«Food Republic»-ը հայտնի է HORECA ոլորտում բարձրակարգ ծովամթերքի մատակարարմամբ եւ բազում մարդկանց կողմից սիրված «Meal Mark» բրենդի ծովամթերքի տեսականիով: Այս բարձրորակ մթերքները վերամշակվում եւ պահեստավորվում են «Food Republic»-ի՝ միջազգային արդի տեխնիկայով հագեցած արտադրամասում, որտեղ առկա որակյալ սարքավորումներն ու աշխատակիցների գրագետ մոտեցումն առանցքային դեր ունեն: Ձգտելով այլ արտադրողների եւս հնարավորություն ընձեռել լավագույնս կազմակերպելու իրենց մթերքի վերամշակման եւ պահեստավորման գործընթացը՝ «Food Republic»-ն առաջարկում է իր արտադրամասի ծառայությունները՝ սննդի վերամշակումից մինչեւ փաթեթավորում եւ պահեստավորում: Banks.am-ն այցելել է «Food Republic»-ի արտադրամաս եւ զրուցել ընկերության տնօրեն Արտակ Ավետիսյանի հետ առաջարկվող ծառայությունների եւ ընկերության նորույթների մասին: Շոկային սառեցում եւ կայուն ջերմաստիճան«Եթե մարդն ունի սննդային արտադրանք, կարող է մեր միջոցով իրականացնել դրա վերամշակման, պահեստավորման, փաթեթավորման եւ անգամ արտահանման գործընթացը: Այսինքն՝ պատրաստի արտադրանքը հասցնել շուկա առանց հատուկ սարքավորումներ, սառնարաններ գնելու, աշխատակիցներ վարձելու եւ այլ անհրաժեշտությունների»,- ասում է Արտակ Ավետիսյանը՝ հավելելով, որ արդեն իսկ աշխատում են մի շարք ֆերմերների, ջերմոցային տնտեսություն վարողների եւ այլ արտադրողների հետ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ հատկապես գյուղացիների հետ համագործակցելիս քննարկում են էլ ավելի մատչելի պայմաններ: «Food Republic»-ի վերամշակման եւ պահեստավորման արտադրամասը մի շարք առավելություններ է առաջարկում, որոնցից է շոկային սառեցման հնարավորությունը: Վերջինիս պարագայում մթերքը միանգամից տեղափոխվում է -40o C ջերմաստիճանի պայմաններ, ինչի շնորհիվ պահպանվում է դրա բջջային ամբողջականությունը: «Շոկային սառեցման պարագայում երկարում է նաեւ սննդի պահպանման ժամկետը: Սառեցումից հետո իր սովորական վիճակին վերադառնալիս եւս այն ամբողջապես պահպանում է իր որակական հատկանիշները, ապրանքային տեսքը»,-մանրամասնում է Արտակ Ավետիսյանը: Լուսանկարը՝ Food Republic Արտադրամասն ունի նաեւ երկու սառնարանային (0 - +2°C) եւ երկու սառցարանային (-20°C) խցիկներ՝ յուրաքանչյուրը մթերքների պահեստավորման 200 տոննա տարողությամբ:«Մթերքի տեսակից ելնելով՝ շատ արտադրողների համար առաջնային է դառնում այնպիսի սառցարանային եւ սառնարանային տեխնիկայի առկայությունը, որը կապահովի ջերմաստիճանի առավելագույնս կայունություն: Մեր սառցարանների պարագայում ջերմաստիճանի տատանումը շաբաթվա կտրվածքով 1-2 աստիճան է, ինչը մինուս ջերմաստիճանի պարագայում ընդհանրապես նշանակալից չէ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Սառնարանի պարագայում եւս 0-2-ը մշտապես պահպանվում է: Սրա շնորհիվ ինչ տեսքով որ մենք ստանում ենք ապրանքը, դրանից ավելի լավ տեսքով վերադարձնում ենք»,- ասում է ընկերության տնօրենը: «Անտեսանելի» փաթեթավորումԱրտադրամասի բարձրակարգ տեխնիկան, որը հիմնականում գերմանական արտադրության է, լիարժեք համապատասխանում է ժամանակի պահանջներին, պարբերաբար թարմացվում է եւ համալրվում: Առկա են հնացման սենյակ, մեկ օրում 700 կգ սնունդ կտրատելու հնարավորությամբ սլայսեր, տաք եւ սառը ծխեցման սարք, ինչպես ստանդարտ վակում, այնպես էլ Vacuum Skin եղանակով փաթեթավորման սարքեր: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Vacuum Skin եղանակով փաթեթավորման մեր սարքն այս պահին հայաստանյան շուկայում եզակի է: Այսպիսի հերմետիկ փաթեթավորումը երաշխավորում է ոչ միայն սննդի լիարժեք պաշտպանություն արտաքին միջավայրի գործոններից, այլեւ թույլ է տալիս պահպանել դրա համը, սննդային արժեքը, ինչպես նաեւ էսթետիկ տեսքը»,-ասում է Արտակ Ավետիսյանը՝ ցույց տալով Vacuum Skin եղանակով փաթեթավորված ծովամթերքը: Դրանց փաթեթավորումը նկատելու համար պետք է բավականին ուշադիր նայել, այլապես թվում է, թե այն առկա չէ: Արտահանման լայն հնարավորություններՆերկայումս «Food Republic» ընկերությունն իր «Meal Mark» ապրանքանիշի համար ծովամթերք է ներմուծում Նորվեգիայից, Էկվադորից, Արգենտինայից եւ այլ երկրներից: Արտակ Ավետիսյանի խոսքով՝ ներկայումս աշխատում են ներկրվող տեսականու բազմազանեցման ուղղությամբ՝ ձգտելով հայկական շուկայում ընդլայնել նաեւ անգուսի մսի ընտրանին: «Զուգահեռաբար ընդլայնում ենք նաեւ մեր արտադրական պրոդուկտների ցանկը: Մոտ մեկ ամսից տեղական շուկային կներկայացնենք սաղմոնի պելեմենին, որը շատ յուրահատուկ եւ բարձրորակ արտադրանք է»,- հավելում է ընկերության տնօրենը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Արտադրամասն ունի HACCP (Hazard Analysis and Critical Control Point) միջազգային ստանդարտացում, որը հնարավորություն է տալիս անխոչընդոտ արտահանում իրականացնել տարբեր երկրներ: Բացի այդ, ընկերության ծովամթերքը գրանցված է ԵԱՏՄ ռեեստրում, որի շնորհիվ ունի տնտեսական միության անդամ բոլոր երկրներ արտահանման թույլտվություն: «Արտահանման շուկան մեզ համար բավականին հետաքրքիր է եւ պատրաստ ենք այս առումով եւս համագործակցել տարբեր արտադրողների հետ: Քանի որ մենք ունենք համապատասխան ստանդարտացումները, արտադրողները կարող են մեզ հետ համագործակցելով հեշտությամբ կազմակերպել իրենց արտադրանքի արտահանումը»,- ասում է Արտակ Ավետիսյանը: Լուսանկարը՝ Food Republic «Food Republic»-ի արտադրամասի ծառայություններով հետաքրքրված բոլոր ձեռնարկատերերն ու արտադրողները կարող են կապ հաստատել ընկերության հետ, որից հետո վերջինս կկազմակերպի նրանց այցն արտադրամաս՝ սեփական աչքով տեսնելու եւ համոզվելու դրա բարձր տեխնոլոգիական հնարավորություններում: Պայմանների քննարկումից եւ համաձայնեցումից հետո կնքվում է պայմանագիր, որից հետո էլ մեկնարկում է դրանից բխող աշխատանքային գործընթացը: «Food Republic»-ի հետ կարող եք կապ հաստատել էլեկտրոնային հասցեով՝ Info@foodrepublic.pro, հեռախոսահամարով՝ +374 41 110050, կամ էլ ֆեյսբուքի և ինստագրամի էջերի միջոցով: Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 5667