ՀՀ բանկային համակարգում գրանցվել է հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ

22.01.2025 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկային համակարգ #կապիտալի աճ
Հայաստանյան բանկերը 2024թ․ ընթացքում 2023թ. համեմատ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ արձանագրել են աճ:

Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 23.9%-ով, պարտավորությունները՝ 23.7%-ով, կապիտալը՝ 25․4%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2024թ․ բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 23.9%-ով՝ կազմելով 11 022.75 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2023թ. համեմատ արձանագրել է ցուցանիշի 41․1% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 2 307.22 մլրդ դրամ:

Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 33.6% աճ եւ հասնելով 1 882.51 մլրդ դրամ ցուցանիշի:

Առաջատար հնգյակում են նաեւ Ակբա բանկը 937.86 մլրդ դրամ (19.7% աճ), Ամիօ բանկը՝ 881.26 մլրդ դրամ (6․4% աճ) եւ Ինեկոբանկը 775.55 մլրդ դրամ (31․1% աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2024թ.-ին 2023թ. նկատմամբ ավելացել է 23.7%-ով՝ կազմելով 9 243.45 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2024թ. աճել են 37.3%-ով՝ կազմելով 1 984.29 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 626.22 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 34% աճ: Վերջիններիս հաջորդում են Ակբա բանկը՝ 774.74 մլրդ դրամ (19․1% աճ), Ամիօ բանկը՝ 721.91 մլրդ դրամ (7.4% աճ) եւ Ինեկոբանկը՝ 671.98 մլրդ դրամ (34.7% աճ):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 25․4%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 779.3 մլրդ դրամ ցուցանիշ:

Կապիտալի մեծությամբ առաջատարը կրկին Արդշինբանկն է՝ 322.92 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է  70.3%։

Երկրորդը Ամերիաբանկն է՝ 256.29 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 30․9%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա բանկը՝ 163.12 մլրդ դրամ (22.5% աճ), Ամիօ բանկը՝ 159.34 մլրդ դրամ (2% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 103.56 մլրդ դրամի ցուցանիշ՝ կապիտալի 11.8% աճով:

Նշենք, որ 2024թ. ավարտին առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 61.5%-ը, պարտավորությունների 62.5%-ը եւ կապիտալի 56.5%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2024թ. վերջի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2023թ. նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Աննա Այվազյան
Դիտում՝ 9845
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW