Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2024թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ակբա Բանկը (768 հիշատակում), որին հաջորդում են Ֆասթ Բանկը (757 հիշատակում) եւ Կոնվերս Բանկը (745 հիշատակում): 4-րդ եռամսյակում լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ակբա Բանկը՝ 751 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է Արդշինբանկը՝ 18 հոդված, իսկ հեռուստատեսությամբ ԱրարատԲանկը՝ 19 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է Կոնվերս Բանկը՝ 741 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ֆասթ Բանկն է՝ 716 հիշատակում, երրորդն Ամերիաբանկն է՝ 637 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Կոնվերս Բանկը՝ 99,5 % (741 դրական հիշատակում 745-ից): Երկրորդն այս ցուցանիշով IDBank-ն է՝ 97.2% (617 դրական հիշատակում 635-ից), երրորդը՝ ԱրարատԲանկն է 95.7 % (376 դրական հիշատակում 393-ից):Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում): Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2024թ. 3-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 1305