Հայաստանյան բանկերը ԶԼՄ-ներում. 2024թ III եռամսյակի արդյունքները

07.10.2024 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Banks.am-ը ներկայացնում է Մեդիամաքս մեդիա ընկերության MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2024թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամիօ Բանկը (511 հիշատակում), որին հաջորդում են Ակբա բանկը (463 հիշատակում) եւ IDBank-ը (454 հիշատակում):  


3-րդ եռամսյակում լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամիօ Բանկը՝ 509 հիշատակում, թերթերում եւ հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է Արդշինբանկը՝ 12 հոդված, 5 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է IDBank-ը՝ 433 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամիօ Բանկն է՝ 418 հիշատակում, երրորդը Յունիբանկ է՝ 379 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է IDBank-ը՝ 95,4 % (433 դրական հիշատակում 454-ից): Երկրորդն այս ցուցանիշով Կոնվերս Բանկն է՝ 93.6% (335 դրական հիշատակում 358-ից), երրորդը՝ Յունիբանկն է 89,8 % (379 դրական հիշատակում 422-ից):

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում):   

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2024թ. 2-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 5218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW