ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 2024թ II եռամսյակի առաջատարները

03.07.2024 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2024թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը (555 հիշատակում), որին հաջորդում են Ամերիաբանկը (512 հիշատակում) եւ Ֆասթ Բանկը (436 հիշատակում):  
 
Երկրորդ եռամսյակում լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 546 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 18 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատարը Ամերիաբանկն է՝ 5 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 476 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով IDBank-ն է՝ 424 հիշատակում, երրորդը Կոնվերս Բանկն է՝ 411 հիշատակում:


Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է IDBank-ը՝ 97,9 %, 424 դրական հիշատակում 433-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ամիօ Բանկն է՝ 97,5 %, 388 դրական հիշատակում 397-ից, երրորդը՝ Կոնվերս Բանկն է՝ 97,2 %, 411 դրական հիշատակում 423-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում):   

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor -ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2024թ. 1-ին եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 9082
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW