2024թ. I-ին կիսամյակում ՀՀ բանկերի զուտ շահույթն աճել է 21%-ով
18.07.2024 | 09:44
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /










Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։
Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2024 թ. 1-ին կիսամյակի համար:
Զուտ շահույթ
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 172 մլրդ ՀՀ դրամ, ինչը 30 մլրդ ՀՀ դրամով կամ 21%-ով ավել է, քան 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցած արդյունքը։
Ըստ մեր նախնական կանխատեսումների՝ ՀՀ բանկային համակարգի կապիտալի շահութաբերության գործակիցը (ROE) 2024 թվականին կլինի շուրջ 20%:
Նշված ժամանակաշրջանում բոլոր 18 բանկերը գրանցել են շահույթ։
Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 50,1 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաև առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։
Վարկային պորտֆել
Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում աճել է 6,8%-ով։
Առ 30.06.2024թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 5.372 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 55%-ը։
Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։
Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60%-ը:
Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 19.9%:
Պարտատոմսեր
Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ավելացել է 34 մլրդ ՀՀ դրամով, կամ 9%-ով։
Առ 30.06.2024թ․ բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 424 մլրդ ՀՀ դրամ։
18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։
Ընդհանուր կապիտալ
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 161 մլրդ ՀՀ դրամով, կամ 6,9%-ով ու կազմել 1.646 մլրդ ՀՀ դրամ։
Այս աճը հիմնականում պայմանավորված է գրանցված շահույթով, որը կազմել է 172 մլրդ ՀՀ դրամ։
Նշված կիսամյակում 4 բանկ էապես ավելացրել է իր կանոնադրական կապիտալները՝ ընդհանուր 83,4 մլրդ ՀՀ դրամով, հիմնականում կուտակված շահույթի հաշվին՝
- Արդշինբանկը՝ 50,2 մլրդ ՀՀ դրամով,
- Ինեկոբանկը՝ 20,5 մլրդ ՀՀ դրամով,
- Ֆասթ Բանկը՝ 10 մլրդ ՀՀ դրամով,
- Հայէկոնոմբանկը՝ 2,7 մլրդ ՀՀ դրամով։
2024թ.1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2024թ.1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով։
2023թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով։
2023թ. 9 ամիսների ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2023թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2023թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: