ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 2-րդ եռամսյակի արդյունքները

04.07.2022 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#MaxMonitor #Մեդիամաքս #բանկեր
Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2022թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (599 հիշատակում), որին հաջորդում են Ակբա բանկը (358 հիշատակում) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը (248 հիշատակում):



Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 584 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 15 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար է Ամերիաբանկը՝ 7 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 553 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ակբա բանկն է՝ 339 հիշատակում, երրորդը ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 188 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Ակբա բանկը՝ 94,7 %, 339 դրական հիշատակում 358-ից: Երկրորդն այս ցուցանիշով ԱրարատԲանկն է՝ 93,1 %, 134 դրական հիշատակում 144-ից, երրորդը՝ Ամերիաբանկը՝ 92,3 %, 553 դրական հիշատակում 599-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001 թվականից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009 թվականին, 2015 թվականի կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթերը (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները (12 անվանում):   

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2022թ. 1-ին եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 76528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW