Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը (578 հիշատակում), որին հաջորդում են Ամերիաբանկը (494 հիշատակում) եւ Հայէկոնոմբանկը (255 հիշատակում): Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 544 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատարը կրկին ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 32 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար է Ամերիաբանկը՝ 3 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 471 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 457 հիշատակում, երրորդն Ակբա բանկն է՝ 208 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է ԱրարատԲանկը՝ 93,2%, 55 դրական հիշատակում 59-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ակբա բանկն է՝ 92,9%, 208 դրական հիշատակում 224-ից, երրորդը՝ Ամերիաբանկը՝ 92,5%, 457 դրական հիշատակում 494-ից:Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001 թվականից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009 թվականին, 2015 թվականի կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Առցանց նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթերը (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները (12 անվանում): Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2021 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 44818