ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 4-րդ եռամսյակի արդյունքները

04.01.2022 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
# MaxMonitor #բանկեր
Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2021թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (805), որին հաջորդում են Ակբա բանկը (452) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը (383):


 
Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 786 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 36 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար են  IDBank-ն ու Ինեկոբանկը՝  յուրաքանչյուրը 5 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 757 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ակբա բանկն է՝ 437 հիշատակում, երրորդը ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 297 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Ակբա բանկը՝ 96,7 %, 437 դրական հիշատակում 452-ից:  Երկրորդն այս ցուցանիշով IDBank-ն է՝ 94.4 %, 118 դրական հիշատակում 125-ից, երրորդը՝ Ամերիաբանկը՝ 94,0 %, 757 դրական հիշատակում 805-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:  

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):   

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2021թ. 3-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 47596
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW