Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2021թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (334), որին հաջորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկը (307) եւ Կոնվերս Բանկը (263): Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 322 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 36 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար է Ակբա բանկը՝ 4 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 254 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 220 հիշատակում, երրորդը Ակբա բանկն է՝ 217 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Ակբա բանկը՝ 95,2 %, 217 դրական հիշատակում 228-ից: Երկրորդն այս ցուցանիշով IDBank-ն է՝ 90.8 %, 99 դրական հիշատակում 109-ից, երրորդը՝ Յունիբանկը՝ 83,6 %, 61 դրական հիշատակում 72-ից:Մեդիամաքս-ը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում): Մեդիամաքս-ը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2021թ. 2-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 30530