ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 2-րդ եռամսյակի արդյունքները
02.07.2021 | 09:50
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /



2021թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (528), որին հաջորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկը (474) եւ ԱԿԲԱ Բանկը (271):
Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 520 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 78 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար է IDBank-ը՝ 10 ռեպորտաժ:
Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 426 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 379 հիշատակում, երրորդը ԱԿԲԱ Բանկն է՝ 223 հիշատակում:
Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է IDBank-ը՝ 95,0 %, 95 դրական հիշատակում 100-ից: Երկրորդն այս ցուցանիշով ԱԿԲԱ Բանկն է՝ 82.3%, 223 դրական հիշատակում 271-ից, երրորդը՝ Հայբիզնեսբանկը՝ 81,8 %, 45 դրական հիշատակում 55-ից:
Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:
Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:
Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):
Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2021թ. 1-ին եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
07.04.2025 | 14:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: