Al Attar Parfume Armenia հայ-արաբական համատեղ կազմակերպությունը 2018 թվականից Հայաստանում զբաղվում է օծանելիքի արտադրությամբ։ Օծանելիքի պատրաստման բոլոր փուլերը՝ պարֆյումերի բույրը մշակելուց մինչեւ փաթեթավորում, կատարվում է Հայաստանում։ Արտադրվում են նիշային դասի, միջին սեգմենտի եւ ամենօրյա օծանելիքներ, նիշային սեգմենտը ներկայացված է «Ժամհարյան» ապրանքանիշով։ Al Attar Parfume Armenia կազմակերպության համահիմնադիր Վարդան Ժամհարյանը մեզ հետ զրույցում պատմել է Հայաստանում օծանելիքի առաջին արտադրությունը հիմնելու եւ իր պապերի գործը հարյուրամյակներ անց շարունակելու մասին։ 3 դար հետոAl Attar Parfume կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում հիմնել են արեւելագետ Վարդան Ժամհարյանը եւ Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Al Attar Parfume կազմակերպության հիմնադիր Մուհամադ Ալ Աթարը։ Հայ-արաբական համատեղ կազմակերպություն ստեղծելու միտքը Վարդանին առաջարկել է Մուհամադը, երբ վերջինս հայկական մի սեղանի շուրջ բացահայտել է Վարդանի՝ օծանագործ ընտանիքի պատմությունը։ Իմ նախնիները պարֆյումերներ են եղել դեռեւս 1700-ականներից։ Ինը սերունդ ինձնից առաջ Արեւմտյան Հայաստանի Էրզրում նահանգում Սողոմոն գյուղի եկեղեցու երեց ժամհար Վարդանը մշակել եւ ստացել է բնական յուղեր ու անուշահոտ բուրմունքներ խնկենու, խորդենու, լեռնային լավանդայի, հիլի ու Ալաշկերտի վարդի տերեւներից։ Հետագայում ժամհար Վարդանի տղաները, թոռներն ու ծոռներն են շարունակել գործը եւ սերնդեսերունդ զբաղվել օծանելիքի վաճառքով, մինչեւ Ժամհարյանների տոհմը գաղթել է Արեւելյան Հայաստան։ Վարդան Ժամհարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Իմ արաբ ընկերոջ Al Attar Parfume կազմակերպությունը ԱՄԷ-ում գործում է 1971-ից։ Չցանկանալով «Ժամհարյան» օծանելիք ԱՄԷ-ում արտադրել ու ներմուծել Հայաստան՝ մենք Հայաստանում հիմնեցինք կազմակերպության մասնաճյուղն ու համագործակցության արդյունքում հայկական արտադրություն սկսեցինք։Ոչ թե պարֆյումեր, այլ արտադրողAl Attar Parfume Armenia-ն օծանելիքի հումքը Հայաստան է ներմուծում Շվեյցարիայից, Անգլիայից եւ Ֆրանսիայից, որից ստացվող ծաղկային փունջը Հայաստանում պատրաստում են արտասահմանից հրավիրված պարֆյումերները։ Օծանելիքի շշերը ձեռք են բերվում Եվրոպայից եւ Չինաստանից, քանի որ Հայաստանում նման փոքր շշեր չեն արտադրում։ Օծանելիքի տուփերի տպագրումն ու պատրաստումը կատարվում է Հայաստանում։ Ինքս պարֆյումեր չեմ, ես կազմակերպում եմ արտադրությունը։ Մենք գնել ու նաեւ այստեղ ենք պատրաստել օծանելիք արտադրելու բոլորը սարքավորումները։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս բիզնեսով զբաղվելու համար ես մի շարք միջազգային թրեյնինգների եմ մասնակցել, անգամ քթի վիրահատություն եմ տարել, որպեսզի հնարավորինս լավ տիրապետեմ գործին ու տարբերեմ հոտերը (նախկին մարզիկ եմ. քթի ջարդվածք էի ստացել, որը չէի համարձակվում վիրահատել)։ Հայկական օծանելիք լինում է«Ժամհարյան» օծանելիքը 2019-ին առաջինը ներկայացվել է Հայաստանի անմաքս առեւտրի խանութներում (Դյութի ֆրի)։ Հետագայում սկսել են համագործակցել նաեւ երեւանյան որոշ խանութների հետ։ Բացի այդ, վաճառք իրականացնում են առցանց եղանակով՝ սոցցանցերի եւ կայքի միջոցով, ունեն առաքում՝ բույրերն ընտրելու հնարավորությամբ։Շատերն են զարմանում են, որ գոյություն ունի հայկական օծանելիք, երբեմն էլ կասկածում են, թե հայկականը կարող է որակյալ լինել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մի անգամ մեկն ասել է՝ քանի որ Jamharian-ը «i» տառով է գրվում, ուրեմն դրսի հայերի արտադրություն է, պետք է՝ լավը լինի։ Խանութի աշխատողներն էլ երբեմն նախընտրում են վերջում նշել արտադրանքի հայկական լինելը, քանի որ երբ հաճախորդը բույրը հավանում է, այլեւս չի խուսափում հայկականը գնելուց։ ՏեսականինԸնկերությունը շուկա է մուտք գործել 9 տեսակի Jamharian Collection եւ 3 տեսակի Erato օծանելիքներով։ Ամիսներ անց ներկայացրել է Enjoy մատչելի օծանելիքները, որոնց հումքը ստանում է Չեխիայից։ Մատչելի սեգմենտի մեջ ներկայացված է նաեւ Crystal տեսակը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մենք արտադրում ենք նիշային եւ նիշային սելեկտիվ բույրեր, որոնք առանձնահատուկ են իրենց բաղադրությունով ու չեն կարող կրկնվել այլ բրենդների արտադրության մեջ (45 000-67 000 դրամ)։ Ունենք նաեւ մատչելի օծանելիքներ, որոնց եվրոպացիներն անվանում են «ամենօրյա օծանելիք» (4 500-10 000 դրամ)։ Enjoy մատչելի օծանելիքները Լուսանկարը՝ Մեդիամաքս Ամենացածր գին ունեցող օծանելիքները ներկրում են Թուրքիայից, Չինաստանից, ԱՄԷ-ից (հայտնի բրենդների անվանումների փոփոխած տարբերակներով)։ Արտասահմանից Հայաստան ներկրվող օծանելիքը ստուգում եւ սերտիֆիկացում չի անցնում, մինչդեռ անորակ օծանելիքի մեջ հաճախ օգտագործվում է տեխնիկական սպիրտ, ինչը կարող է անգամ մաշկի քաղցկեղ առաջացնել։ Մենք եթե շատ ուզենանք էլ, չենք կարող տեխնիկական սպիրտ օգտագործել, քանի որ շուկա դուրս բերելու համար մեր արտադրանքը պետք է ստանա պետական սերտիֆիկացում, որ այն անվտանգ է սպառողի համար։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանում մենք նաեւ միակ կազմակերպությունն ենք, որ այլ ընկերությունների առաջարկում ենք անհատական անվանումով, իրենց նախընտրած հոտով ու շշով օծանելիքի պատրաստում։ 2020-ը, արտահանումը, աջակցությունըAl Attar Parfume Armenia-ի օծանելիքները փոքր քանակությամբ արտահանվել են Ռուսաստան, Իրաք։ Պայմանավորվածություններ էին ձեռք բերվել Դուբայի եւ Մոսկվայի օդանավակայանների Դյութի ֆրի վաճառակետերի հետ, սակայն համավարակի պատճառով գործընթացը հետաձգվել է։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Համավարակի պատճառով զգալիորեն նվազեց վաճառքը, իսկ պատերազմի արդյունքում մարդկանց մոտ օծանելիք գնելու ցանկություն չմնաց։ 2020-ը մեզ նման բիզնեսների համար շատ բարդ տարի էր՝ հատկապես արտահանման դեպքում։ Աշխատակից Մերի Բարսեղյանը եւ Վարդան Ժամհարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայկական շուկան շատ փոքր է օծանելիքի արտադրության համար, դրանից էլ բխում է արտադրանքի արժեքը. եթե «Ժամհարյան» օծանելիք արտադրենք 100 000 օրինակով եւ արտահանենք, Հայաստանում ավելի մատչելի գնով կվաճառենք։ Այս հարցում մենք ակնկալում ենք պետական աջակցություն՝ ոչ թե գումարային, այլ հայկական արտադրանքն այլ երկրներում ներկայացնելու ու դրանց վաճառքը խթանելու ձեւով։ Ամալի ԽաչատրյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 23846