Հաշվեկշռային հիմնական ցուցանիշների աճ՝ ՀՀ բանկային համակարգում
23.07.2020 | 16:48
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ moneycrashers.com

Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 14.1 %-ով, պարտավորությունները՝ 14.3 %-ով, կապիտալը՝ 12.9%-ով:
Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2020թ. երկրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:
Ակտիվներ
ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2020թ. երկրորդ եռամսյակում 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 14.1%-ով՝ կազմելով 5 995.75 մլրդ դրամ:
Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 10.2% աճ՝ հասնելով 885.39 մլրդ դրամի:
Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Հայբիզնեսբանկը՝ արձանագրելով շուրջ 18.7% աճ՝ հասնելով 862.95 մլրդ դրամի:
Առաջատար հնգյակում են նաեւ Արդշինբանկը՝ 806.26 մլրդ դրամ (2019թ. համեմատ՝ 17.3% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 453.89 մլրդ դրամ (8.6% աճ) եւ Ինեկոբանկը՝ 352.61 մլրդ դրամ ( 15.8% աճ) ցուցանիշներով:
Պարտավորություններ
Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2020թ. երկրորդ եռամսյակում 2019թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14.3%-ով՝ կազմելով 5 105 մլրդ դրամ:
Պարտավորությունների մեծությամբ առաջատարը Հայբիզնեսբանկն է: Բանկի պարտավորությունները 2020թ. երկրորդ եռամսյակում աճել են 17.9 %-ով՝ կազմելով 806.03 մլրդ դրամ:
Պարտավորությունների ծավալով երկրորդը Ամերիաբանկն է՝ 779.64 մլրդ դրամ ցուցանիշով (9.8% աճ):
Վերջիններիս հաջորդում են Արդշինբանկը` 722.05 մլրդ դրամ (17.4% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 385.42 մլրդ դրամ (9.1% աճ) եւ Ինեկոբանկը՝ 296.04 մլրդ դրամ (16.6% աճ):
Կապիտալ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 12.9%, ինչի արդյունքում արձանագրվել է 890.75 մլրդ դրամ ցուցանիշը:
Կապիտալի մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է՝ 105.75 մլրդ դրամ ցուցանիշով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.3 %:
Երկրորդը Արդշինբանկն է՝ 84.21 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 15.9%:
Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Արմսվիսբանկը՝ 68,75 մլրդ դրամ (39.8% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 68.47 մլրդ դրամ (6% աճ): Առաջատար հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը, որն արձանագրել է 56.92 մլրդ ցուցանիշ՝ կապիտալի 31% աճով:
Նշենք, որ 2020թ. երկրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.1%-ը, պարտավորությունների՝ 58.6%-ը եւ կապիտալի՝ 43.1%-ը:
Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2020թ. երկրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
10.04.2025 | 22:30 Հոդվածներ
10.04.2025 | 16:48 Նորություններ
10.04.2025 | 14:08 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: