Հաշվեկշռային հիմնական ցուցանիշների աճ՝ բանկային համակարգում

24.10.2019 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Բանկեր #հաշվետվություն
Հայաստանյան բանկերը 2019թ. երրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ՝ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 13,9%-ով, պարտավորությունները՝ 14,7%-ով, կապիտալը՝ 9,3%-ով:

Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2019թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, կապիտալ) վերլուծությունը:

Ակտիվներ

ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2019թ. երրորդ եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13,9%-ով՝ կազմելով 5 395,36 մլրդ դրամ:

Ակտիվների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է, որը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 15,5% աճ՝ 820,08 մլրդ դրամով:

Ամերիաբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Հայբիզնեսբանկը՝ որի արձանագրած աճը հասել է շուրջ 31,1%-ի՝ կազմելով 782,96 մլրդ դրամ:

Առաջատար հնգյակում են նաեւ Արդշինբանկը՝ 672,39 մլրդ դրամ (2018թ. համեմատ՝ 0,2% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 405,84 մլրդ դրամ (19,7% աճ) եւ Ինեկոբանկը 318 մլրդ դրամ (16,1% աճ) ցուցանիշներով:

Պարտավորություններ

Բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2019թ. երրորդ եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14,7%-ով՝ կազմելով 4 576,73 մլրդ դրամ:

Պարտավորությունների մեծությամբ առաջատարը Հայբիզնեսբանկն է: Բանկի պարտավորությունները 2019թ. երրորդ եռամսյակում աճել են 31,7%-ով՝ կազմելով 731,23 մլրդ դրամ:

Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 723,56 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 16,2% աճ: Վերջիններիս հաջորդում են Արդշինբանկը 596,48 մլրդ դրամ (անկում՝ -0,9%), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 339 մլրդ դրամ (23% աճ), եւ Ինեկոբանկը՝ 265,41 մլրդ դրամ (աճը՝ 18,7%):

Կապիտալ

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 9,3%, ինչի արդյունքում արձանագրվել է 818,62 մլրդ դրամ ցուցանիշը:

Կապիտալի մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է՝ 96,52 մլրդ դրամ ցուցանիշով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 10,4%:

Երկրորդն Արդշինբանկն է՝ 75,91 մլրդ դրամ ցուցանիշով, որի կապիտալի աճը կազմել է 10,3%:

Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 66,86 մլրդ դրամ (աճը՝ 5,3%), Ինեկոբանկը՝ 52,59 մլրդ դրամ ցուցանիշով (աճը՝ 4,3 %), եւ առաջատար հնգյակը եզրափակում է Արմսվիսբանկը, որն արձանագրել է 51,88 մլրդ դրամի ցուցանիշ կապիտալի շուրջ 12% աճի դեպքում:

Նշենք, որ 2019թ. երրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 55,6%-ը, պարտավորությունների 58%-ը եւ կապիտալի շուրջ 42%-ը:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2019թ. 3-րդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2018թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:



Աննա Այվազյան
Դիտում՝ 8207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW