Մայիսին Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Եվրոպայի օրվա տոնական միջոցառումների շրջանակում, բացվեց պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամասը՝ «Պլաստշին»-ը: Վերջինի գործունեության մասին Banks.am-ը խոսել է ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի եւ արտադրամասի տնօրեն Նորիկ Հարությունյանի հետ: Աղբահանության ավանդույթները Կապանում Կապանի փողոցներով շրջելիս դժվար է չնկատել գրեթե ամեն քայլափոխի տեղադրված պլաստիկ թափոնների համար նախատեսված տարրաները: Եվ որքան էլ զարմանալի է, տարրաները դատարկ չեն: Կապանում պլաստիկ թափոնների տարանջատման մշակույթը դրվել է դեռ 2013-ից, երբ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի բնապահպանական ծրագրի շրջանակում մոտ մեկ տարվա ընթացքում քաղաքի համար ձեռք բերվեցին պլաստիկ թափոնների համար նախատեսված աղբամաններ: Այդ ժամանակ քաղաքին տրամադրվեց նաեւ պլաստիկի մամլիչ, հիմնանորոգվեց պլաստիկի պահեստավորման համար նախատեսված տարածքի տանիքը: Լուսանկարը՝ ԵՄ ֆեյսբուքյան էջ «Պլաստշին»Պլաստիկի տարանջատման այդ ավանդույթները հաշվի առնելով՝ 2017-ին Եվրամիության ֆինանսավորմամբ տարածաշրջանում մեկնարկեց մեկ այլ ծրագիր, որը բնապահպանական բաղադրիչ ունենալուց բացի, ընդհանուր առմամբ ուղղված է Սյունիք եւ Վայոց ձոր մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հենց այդ ծրագրի շրջանակում էլ մայիսին Կապանում բացվեց «Պլաստշին»-ը: 25.06.2018 | 09:37 Կապանում ստեղծվում է պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս Նախագիծն իրականացնում է 4 գործընկերներից բաղկացած կոնսորցիումը՝ Կապանի քաղաքապետարան, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, «Հայ կոնսալտ» խորհրդատվական հիմնադրամ եւ «Մրցունակ հասարակություն» հասարակական կազմակերպություն: Լուսանկարը՝ ԵՄ ֆեյսբուքյան էջ «Պլաստշին»-ի ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանը նշում է, որ ընդհանուր առմամբ հատկացվել է €750 000, որի 68%-ը տրամադրել է Եվրամիությունը, 25%-ը՝ կառավարությունը, իսկ մնացած մասը՝ գործընկեր կազմակերպությունները: Ի՞նչ խնդիր է լուծումՊլաստիկի վերամշակման արտադրամասը ձեւակերպվել է որպես համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) եւ հիմնադրումից հետո հանձնվել է համայնքին: 06.02.2019 | 14:00 Ամեն ինչ վերամշակողների եւ թափոնների մասին՝ մեկ հարթակում «Ծրագիրը նախեւառաջ բնապահպանական խնդիր էր դրել իր առջեւ,- ասում է ծրագրի ղեկավար Դավիթ Ղազարյանը:- Եվ Կապանն ընտրվեց նաեւ նրա համար, որ այստեղ աղբահանության մակարդակն ավելի բարձր էր, բնակչության թիվն էլ՝ ավելի մեծ»: Դավիթ Ղազարյանը Լուսանկարը՝ ԵՄ ֆեյսբուքյան էջ Ծրագրի առջեւ դրված մյուս կարեւոր նպատակը նշված մարզերում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն է: Նախատեսվում է, որ լիարժեք գործարկման դեպքում արտադրամասը կապահովի 35 աշխատատեղ (այս պահին գործարանում աշխատում է 11 մասնագետ): Երրորդ, եւ ոչ պակաս կարեւոր նպատակը մարդկանց ինքնագիտակցության բարձրացումն է: «Արդեն որոշակի փոփոխություն է գրանցվել բնակչության գիտակցության եւ պահվածքի մեջ,- ասում է Դավիթ Ղազարյանը: -Աստիճանաբար քաղաքում ձեւավորվում է պլաստիկի տարանջատման եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության մշակույթ»: Արտադրանք«Պլաստշինի» տնօրեն Նորիկ Հարությունյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ անհրաժեշտ հումքը՝ պլաստիկը, գնելու համար ծրագրով որոշակի գումար է նախատեսվել: 21.03.2019 | 09:30 «Կանաչ խանութը»՝ հանուն թափոնների նվազեցման Բացի այդ, արտադրամասը սերտորեն գործակցում է Սյունիքի եւ Վայոց ձորի 9 համայնքների (Մեղրի, Ագարակ, Քաջարան, Կապան Գորիս Սիսիան Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք) հետ: «Ծրագրի շրջանակում այդ համայնքներին տրամադրվել է նաեւ մամլիչ՝ պլաստիկը մամլելու համար, ինչպես նաեւ պլաստիկի աղբամաններ,- ասում է Նորիկ Հարությունյանը:- Այնտեղից արդեն հատուկ մեքենայով պլաստիկը տեղափոխվում է արտադրամաս»: Նորիկ Հարությունյանը Հետագայում նախատեսվում է պլաստիկ ձեռք բերելու համար գործընկերություն հաստատել տեղի շինանյութերի խանութների, ռեստորանների, սուպերմարկետների եւ այլ հաստատությունների հետ: Արտադրամասում տեղադրված հոսքագծով վերամշակված պլաստիկ թափոնը որոշակի արտադրական գործընթաց անցնելով եւ խառնվելով ավազի հետ՝ վերածվում է շինանյութի՝ տանիքի կղմինդրներ, սալահատակի եզրաքարեր, փողոցային սալիկներ, ծաղկանոցների ցանկապատներ: Սպառում Գործարանը փորձնական աշխատանքները սկսել է 2019թ. մարտից եւ արդեն ունեն արտադրանք՝ սեփական աչքի առաջ. Կապանի մայթերից մեկը՝ մոտ 80 քառակուսի մետր տարածք, սալիկապատվել է հենց «Պլաստշինի» սալիկներով: Գեւորգ Ղազարյանի խոսքով՝ այս պահին սպառման հիմնական շեշտը դրված է ներքին շուկայի, հիմնականում՝ շահառու համայնքների վրա: Ծրագրի ղեկավարը եւ գործարանի տնօրենը պնդում են, որ թեեւ որոշ արտադրատեսակներ գնային առումով ավելի բարձր են, փոխարենը որոշները շուկայում եղածներին չեն զիջում, անգամ գերազանցում են որակով: Լուսանկարը՝ ԵՄ ֆեյսբուքյան էջ «Օրինակ, սալիկների գները որոշակիոեն բարձր են, բայց մենք շեշտը դնում ենք որակի վրա. դրանք կարող են դիմանալ -40–ից մինչեւ -50 աստիճան ցրտին, չեն կոտրվում անգամ մեծ բարձրությունից գցելիս»,- ասում է Դավիթ Ղազարյանը: Նրա խոսքով՝ ծրագրի ավարտից հետո եթե արտադրամասը կարողանա ապահովել հումքի ներկրում եւ սպառում այնպիսի հարաբերակցությամբ, որ կարողա շահույթ ստանալ, նրա իրավաբանական կարգավիճակը կարող է փոխվել եւ դառնալ ՓԲԸ՝ բնականաբար, համայնքի վերահսկողության տակ:Հարցին՝ արդյոք արտադրամասը շարունակելու է գործել մոտ երկու տարի անց՝ ծրագրի ավարտից հետո, Նորիկ Հարությունյանը դրական է պատասխանում. «Եթե շահույթով աշխատենք, իհարկե, շարունակելու ենք: Եվ մենք արդեն տեսնում ենք, որ շահույթով կարող ենք աշխատել»:Վիկտորյա ԱնդրեասյանԼուսանկարները՝ ԵՄ ֆեյսբուքյան էջից եւ անձնական արխիվից Tweet Դիտում՝ 8345