Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2019թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ Ամերիաբանկը (576), ՎՏԲ-Հայաստան Բանկը (442) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (304): Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 557 հիշատակում: Թերթերում առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 93 հոդված, իսկ հեռուստատեսությամբ՝ Արարատբանկը՝ 13 ռեպորտաժ:Դրական հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը՝ 560 հիշատակում, երկրորդը ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 282 հիշատակում, երրորդն այս ցուցանիշով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 255 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը նույնպես Ամերիաբանկն է՝ 97,2%, 560 դրական հիշատակում 576-ից: Երկրորդն այս ցուցանիշով IDBank-ն է՝ 84,1%, 37 դրական հիշատակում 44-ից, երրորդն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 83,9%, 255 դրական հիշատակում 304-ից:Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 44 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում): Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է 150 հայկական կայքեր: Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին՝ մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2019թ. 1-ին եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 27512