Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:2017թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ Կոնվերս Բանկը (459), ՎՏԲ-Հայաստան Բանկը (392) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (337): Լրատվական կայքերում եւ հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է Կոնվերս Բանկը՝ 383 հիշատակում կայքերում եւ 46 ռեպորտաժ լրատվական հեռուստահաղորդումներով: Թերթերում առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 95 հիշատակում: Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 283 հիշատակում, երկրորդը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 219 հիշատակում, երրորդն այս ցուցանիշով Կոնվերս Բանկն է՝ 135 հիշատակում:Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարն Ինեկոբանկն է՝ 81%, 34 դրական հիշատակում 42-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 75,5%, 129 դրական հիշատակում 171-ից, երրորդը Արդշինբանկն է՝ 73%, 104 դրական հիշատակում 142-ից:Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով: Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 41 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում): Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է 127 հայկական կայքեր: Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 3-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 38029