Վիրտուալ հարթակ՝ սիրիահայ գործարարների համար
07.07.2015 | 11:04
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ http://www.siramark.am/


Հայաստան տեղափոխված սիրիահայ գործարարներն ու մասնագետները համախմբվել են վիրտուալ մեկ տարածքում:
Հայաստանում սիրիահայ գործարարների բիզնեսին աջակցելու նախաձեռնությունը «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամինն է, որը Ayo կազմակերպության աջակցությամբ ստեղծել է Siramark.am կայքը:
Վիրտուալ հարթակը մոտ մեկ ամիս առաջ է գործարկվել, նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ մեկ տարի:
«Հայաստանում բիզնես սկսած գործարարների տվյալների նախնական բազա ենք ապահովել, որն ընթացքում թարմացվում է: Այս պահին կայքը մոտ 40 տվյալ է ներկայացնում, ապագայում նաեւ ուղղվածությունն է ընդլայնվելու. կներկայացվեն ոչ միայն սիրահայ, այլեւ առհասարակ հայրենադարձ գործարարների ու մասնագետների ծառայությունները»,- Banks.am-ին ասել է RepatArmenia հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:
Կայքի լսարանային թիրախը թե տեղացիներն են, որոնք չգիտեն այդ մարդկանց ծառայությունների մասին, թե սփյուռքահայերը, որոնք գալիս են Հայաստան: Կայքն ունի նաեւ mobile տարբերակ, իսկ այցելուների թիվը գնալով աճում է:
Տեղեկատվությունը ներկայացված է ըստ բաժինների եւ քարտեզի: Գրանցումը կատարում են մարդիկ՝ նշելով իրենց կոնտակտները, որից հետո արդեն Siramark.am-ի ներկայացուցիչը նրանց մասին կարճ տեսապատմություն է պատրաստում ու լուսանկարների հետ տեղադրում կայքում: Ծառայություններն անվճար են:
Վարդան Մարաշլյանը նկատել է, որ Հայաստանում հիմնական խնդիրներից մեկն այն է, որ շուկան փոքր է:
«Սիրիահայերն ապրել ու աշխատել են մեծ երկրում, մեծ համբավ են ունեցել եւ մարքետինգով, լայն իմաստով, զբաղվելու կարիք չի եղել: Իրենք եղել են շատ լավ արտադրանք ստեղծող եւ վաճառող, բայց մարքեթինգից հեռու են: Հայաստանում այդ հարցերին պետք է պրոֆեսիոնալ մոտենալ: Իրենք, առանց ուսումնասիրելու, բիզնեսի առանձնահատությունները հասկանալու, տարածք են վարձում, գործ են սկսում եւ արդյունքում հաճախ ձախողվում են»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրենը:
Ըստ Վարդան Մարաշլյանի՝ սիրահայերը գովազդի հնարավորություններից եւս չեն օգտվում. «Մենք ունենք դեպքեր, որ մարդիկ գործ են սկսել, բայց դրա մասին գիտեն միայն Հայաստան տեղափոխված 10-12 հազ. սիրահայերը, այնինչ 1 մլն բնակիչ ունեցող քաղաքում են: Սփյուռքը եւս անելիք ունի, պետք է աջակցի, որպեսզի սպառման շուկան ընդլայնվի»:
Մարի Թարյան
Վերջին լուրեր
22.04.2025 | 10:58 Նորություններ
Երեւանում տեղի է ունեցել FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը
22.04.2025 | 10:01 Նորություններ
Կոնվերս Բանկը CCF-ում է՝ նոր հնարավորություններով ու անակնկալներով
21.04.2025 | 17:51 Նորություններ
Նաիրի Ինշուրանսը եւ Ուզբեկինվեստը՝ ռազմավարական գործընկերներ
21.04.2025 | 17:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: