ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հայտարարում է American Express CASHBACK QUEST մրցույթի մեկնարկի մասին: Ինչպես հայտնել են բանկում, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր անձիք հնարավորություն ունեն մրցելու 150 000 ՀՀ դրամ արժողությամբ 10 դրամային մրցանակների եւ գլխավոր մրցանակի` 1 500 000 ՀՀ դրամի համար:Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. սեպտեմբերի 22-ը գրանցվել www.cashbackcard.am կայքում եւ դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի առավել հարմար մասնաճյուղ` American Express Cashback քարտ ստանալու համար: Մրցույթի բոլոր մասնակիցների համար American Express Cashback քարտի առաջին տարվա սպասարկումը կլինի անվճար: CASHBACK QUEST մրցույթը կմեկնարկի ս.թ. սեպտեմբեի 27-ին: Մեկնարկից մինչեւ հոկտեմբերի 17-ը մասնակիցներին տրվելու են մի շարք հետաքրքիր առաջադրանքներ եւ տարբեր ոլորտներին առնչվող ինտելեկտուալ հարցեր, որոնք կտեղադրվեն www.cashbackcard.am կայքում եւ հասանելի կլինեն միայն նախապես գրանցված մասնակիցների համար:Յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար մասնակիցները կստանան համապատասխան միավորներ: Առավել քանակությամբ միավորներ կուտակած մասնակիցը կճանաչվի մրցույթի հաղթող եւ կարժանանա 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ գլխավոր մրցանակին: Հաջորդ 10 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 150 000–ական ՀՀ դրամ: Որքան շատ առաջադրանքներ կատարեմ մասնակիցները, այնքան մեծ կլինի հաղթանակի հավանականությունը: Tweet Դիտում՝ 8125