«Անելիք Բանկ» ՓԲԸ Խորհուրդն ընդունել է բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի Բանկերի Միության (ՀԲՄ) նախագահ ընտրվելու կապակցությամբ:«Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով ՀԲՄ նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի եւ ՀԲՄ նախագահի պաշտոնները: Հայաստանի Բանկերի Միության Խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի Միության դերը եւ նշանակությունը: Նման պարագայում 2 պաշտոններին զուգահեռ ղեկավարելը բավական դժվար եւ, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի Բանկերի Միության նախագահ»,- նշել է Սամվել Ճզմաչյանը:Անելիք Բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բանկի Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը: Tweet Դիտում՝ 13981