Բանկորոշիչ. Հայաստանում հարցվածների քանի՞ տոկոսն ունի 4 եւ ավելի քարտեր

20.02.2013 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության տվյալներով, հարցվածների 59%-ը նշել է, որ ունի ArCa , 42%-ը`VISA եւ 22%-ը  MasterCard քարտատեսակներ:

Հարցվածների 51%-ը ունի միայն մեկ բանկային քարտ, 30%-ը` 2 բանկային քարտ, 12%-ը` 3 քարտ, եւ 7%-ը` 4 եւ ավելի քարտեր:

Բանկային քարտեր ունեցող հարցվողների մոտ 65%-ը կարեւորել է քարտերի միջոցով զեղչերի տրամադրման հնարավորությունը:

Հարցման արդյունքներից նաեւ պարզ է դարձել, որ հարցվածները փոխանցումներ կատարելիս եւ ստանալիս հիմնականում օգտվել են “Золотая корона”(19%), Յունիստրիմ (16%) եւ Moneygram (11%) դրամական փոխանցումների համակարգերից:

Փոխանցումների համար հարցվածները հիմնականում օգտվել են հետեւյալ բանկերի ծառայություններից` Յունիբանկ (19%), ՎՏԲ-Հայաստան Բանկ (13%), Արդշինինվեստբանկ (12%), Հայէկոնոմբանկ (10%) եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ (9%):

Այս տվյալները ստացվել են «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի վեցերորդ հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է 2012թ. հոկտեմբերին հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 800 մարդ:

Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները եւ գնահատել բանկային ծառայությունները: Banks.am-ը առաջիկա օրերին կներկայացնի հետազոտության այլ մանրամասներ:

Դիտում՝ 5716
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW