Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին
18.11.2024 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /


Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը, նախ ողջունելով ենթակառուցվածքին արդեն իսկ միացած գործընկերներին, տեղեկացրել է, որ ֆինանսական համակարգը ներկայացնող այլ գործընկերների հետ ընթանում են բանակցություններ, և շուտով նրանք նույնպես հնարավորություն կունենան միանալ Իդրամի բաց/open QR-ին։
«Այս հնարավորությունը շահավետ է ֆինանսական կազմակերպությունների համար այն առումով, որ իրենց օգտատերերին և հաճախորդներին առաջարկում են այլընտրանքային վճարման տարբերակ 22.500-ից ավել վաճառակետերում։ Ընդ որում այդ ընկերությունների օգտատերերը ստիպված չեն ներբեռնել այլ հավելվածներ անհպում QR վճարումներ կատարելու համար»,- ասել է Արսեն Քդենյանը։
«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում», - ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի կողմից)։
Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանի խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից Իդրամի բաց/open QR-ին միանալու գործընթացը պարզ է․ այն իրականացվում է ժամանակակից և ստանդարտացված API-ների համակցման միջոցով։ «Ենթակառուցվածք ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարող են սքանավորել Իդրամի QR-ը, մենք նկատի ունենք նաև նշված գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում», - ասել է Ալբերտ Թունյանը։
Այս պահին Իդրամ բաց/open QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը և Easy Pay-ը։ Իդրամի բաց/open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր, իսկ Հայաստանում գործող Բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին Իդրամից տեղեկացրեցին, որ բաց են համագործակցության համար։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: