IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Բանկից տեղեկացնում են, որ վերաբացվել է Արաբկիր մասնաճյուղը։ IDBank-ի վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ մասնաճյուղային ցանցի վերազինումը եւս մեկ անգամ ընդգծում է, որ բանկի աշխատանքի եւ ուշադրության կենտրոնում միշտ հաճախորդն է։ «Մեր թվային հարթակների հնարավորություններն ընդլայնելուն զուգահեռ՝ չենք դադարում կատարելագործել մեր մասնաճյուղերը նրանց համար, ովքեր գերադասում են ֆիզիկապես գտնվել բանկի մասնաճյուղում ու տեղում կատարել անհրաժեշտ գործարքները։ Հաճախորդի հարմարավետությունն ու կարիքները մեզ համար առաջնային են», - ասել է Արթուր Քոչարյանը։IDBank-ի վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավարի տեղակալ Սմբատ Ավագյանի խոսքով ՝ նոր մասնաճյուղն էլ ավելի հարմարավետ է ու տեխնիկապես հագեցած, իսկ աշխատանքային շաբաթը՝ ավելի երկար. «Մասնաճյուղում առկա են ժամանակակից բոլոր հարմարությունները արագ ու հարմարավետ սպասարկման համար։ Այստեղ տեղակայված է նաեւ IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտին, որի միջոցով կարող եք ընդամենը մի քանի հպումով կատարել բոլոր ֆինանսական գործարքները։ Բացի այդ, մասնաճյուղը կսպասարկի նաեւ շաբաթ օրը, որպեսզի աշխատանքային օրերին զբաղված մեր հաճախորդները եւս հնարավորություն ունենան կատարել իրենց անհրաժեշտ գործարքները»։«Արաբկիր» մասնաճյուղի հասցեն է Կոմիտասի պողոտա 56/162։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երեւանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում եւ Հրազդանում։IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաեւ առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենալայն ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաեւ Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6576