PayPal-ը գործարկել է համատեղ դրամահավաքի գործառույթը

19.11.2024 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
PayPal-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին համագործակցել ընկերների կամ ընտանիքի անդամների հետ դրամահավաք կազմակերպելու հարցում:

Անվճար լուծումն արդեն հասանելի է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում:

Հետազոտությունների համաձայն, 2023 թվականին ԱՄՆ-ի սպառողները 86 միլիոն անգամ դրամահավաք են արել՝ խմբային նվերներ գնելու, ճանապարհորդություններ եւ միջոցառումներ կազմակերպելու համար:

Նոր գործառույթը թույլ է տալիս օգտատերերին դրամահավաք ստեղծել անմիջապես PayPal հավելվածում կամ կայքում: Կազմակերպիչները կարող են հրավիրել մասնակիցներին, հետեւել վճարներին եւ գումար փոխանցել իրենց PayPal հաշվին՝ օգտագործման կամ դուրսբերման համար:

Միջոցները կարող են մուտքագրվել առանց միջնորդավճարի՝ PayPal մնացորդի կամ կցված բանկային հաշվի միջոցով: Հավաքին կարող են մասնակցել նաեւ PayPal հաշիվ չունեցողները։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14958

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW