Մինչեւ տարեվերջ սպասվում է էլեկտրաէներգիայի արտադրության 10,2 %-ոց աճ
15.11.2012 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://life24.kz

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը Հայաստանում կկազմի 8,1 մլրդ կՎ/ժ` նախորդ տարվա 7,4 մլրդ կՎ/ժ-ի փոխարեն:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ներկայացնելով ոլորտի հարկային պարտավորությունների կատարման եւ տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությունը:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2012 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է 5,9 մլրդ կՎ/ժ, աճը կազմել է շուրջ 8 տոկոս, էլեկտրաէներգիայի սպառումը ներքին շուկայում՝ 4,4 մլրդ, աճը՝ 8 տոկոս:
Արտահանման ծավալների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 0,5 տոկոս:
Հայաստան է ներկրվել 1,6 մլրդ խ/մ բնական գազ, աճը կազմել է 20,7 տոկոս, իրացվել է 1,532 մլրդ խ/մ, աճը կազմել է 18 տոկոս:
Վերջին լուրեր
01.03.2025 | 09:09 Նորություններ
IDBank-ը հաճախորդների համար շնորհակալության օր էր կազմակերպել
28.02.2025 | 17:11 Նորություններ
Telcell Visa թվային քարտ` iPhone 16 Pro շահելու հնարավորությամբ
28.02.2025 | 11:35 Արժեթղթերի շուկա
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն կտեղաբաշխի դոլարային եւ դրամային պարտատոմսեր
27.02.2025 | 17:36 Նորություններ
Կառավարությունը 6 ամսով հետաձգել է շրջանառության հարկի բարձրացումը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: