ՀայՓոստն ու Ճարտարապետության եւ շինարարության համալսարանը կհամագործակցեն
31.03.2022 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայփոստ



Հուշագրի համաձայն՝ ՀայՓոստում կկազմակերպվեն բաց դասեր, սեմինարներ եւ մասնագիտական քննարկումներ։
«Ուսանողները մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատակիցների օգնությամբ կստանան պրակտիկ գիտելիքներ եւ ակտիվ կմասնակցեն վերաբրենդավորվող բաժանմունքների շինարարական աշխատանքներին: Լավագույն ուսանողներին հնարավորություն կտանք կարիերա սկսելու արագ տեմպերով զարգացող մեր ընկերությունում»,- ասել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ այսուհետ ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնել ՀայՓոստում:
«Այն ոչ միայն կնպաստի մեր ուսանողների կրթական եւ ուսումնագիտական ծրագրերով պրակտիկ աշխատանքների կազմակերպմանը, այլեւ մեր երկու կողմերի՝ համալսարանի եւ ՀայՓոստի աշխատակիցների համար ստեղծագործական լայն հնարավորությունների հարթակ կձեւավորվի: Վստահ եմ, որ հուշագրով նախատեսված՝ տարբեր հարթակներում մասնագիտական քննարկումների, սեմինարների, բաց դասերի կազմակերպումը նպաստելու է գիտատեխնիկական ոլորտում նոր ու հետաքրքիր առաջարկների ձեւավորմանը»,- ասել է նա:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: