Հունվարի 25-ին Հենրիկ Իգիթյան գեղագիտության ազգային կենտրոնում մեկնարկել է «Նկարազարդ հասարակած. Հայաստան» (Painted Equator Armenia) ցուցահանդեսը՝ նշանավորելով Սլովակիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Այս կարեւոր նախագծի կողքին էր ԱրարատԲանկը, որի ֆինանսական աջակցության շնորհիվ է հնարավոր դարձել կատալոգի հրատարակումը։ Ցուցահանդեսում ցուցադրված կտավները, որոնք իրենց հանգրվանը կգտնեն Բրատիսլավայում գտնվող «Painted Equator Gallery» պատկերասրահում, մեկտեղվել են «Նկարազարդ հասարակած. Հայաստան» կատալոգում։ Մի քանի օրինակ կտրամադրվի դիվանագիտական կորպուսներին, արվեստագետներին եւ կուղարկվի նաեւ արտերկիր։Որպես տարբեր մշակույթների ազգերին ճանաչելու եւ մերձեցնելու համընդհանուր գործիք՝ «Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի հիմնական գաղափարը բոլոր ազգերին ու ժողովուրդներին միավորելն է փոքր կտավներ նկարելով (20x20 սմ)՝ նպատակ ունենալով երկրի հասարակածի 40075 կիլոմետր երկարությանը համարժեք աշխարհի տարբեր երկրներից հավաքել 40075 նկար եւ դրանք ի մի բերել մեկ պատկերասրահում։«Նկարազարդ հասարակած. Հայաստան» համաշխարհային կուրատորական նախագծի հեղինակը Մոսկվայի մշակույթի եւ արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Ֆրանց Կաֆկայի եվրոպական մրցանակի (1998թ․), Եվրոպական արվեստի միության մրցանակի (2002թ․), Սալվադոր Դալիի համաշխարհային մրցանակի դափնեկիր, արվեստի մի շարք փառատոնների հեղինակ Անդրեյ Սմոլակն է:«Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախաձեռնությունն ի շահ հայ արվեստագետների կյանքի է կոչվել նկարչուհի, դիզայներ, գեղանկարչական ցուցահանդեսների համակարգող, Հայաստանի նկարիչների միության անդամ, Տավուշի նկարիչների միության մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանի շնորհիվ:ԱրարատԲանկից հայտնել են, որ միջոցառմանը ներկա էին տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱրարատԲանկի ներկայացուցիչներ, արվեստագետներ։ «Նկարազարդ հասարակած. Հայաստան» կատալոգը կարող եք թերթել՝ անցնելով այս հղումով: Tweet Դիտում՝ 1788