«Երեւանի գինու օրեր» միջոցառումը հետաձգվել է

02.05.2018 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երեւանի գինու օրեր» #«ԷվենտՏուրա»
«ԷվենտՏուրա» ընկերությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով վերջին իրադարձությունները եւ երկրում ստեղծված իրավիճակը, «Երեւանի գինու օրեր» միջոցառման կազմակերպիչները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը:

«Երեւանի գինու օրեր»-ի անցկացումը նախատեսված էր մայիսի 4-5-ը:

Ընկերությունում նշել են, որ նոր ամսաթիվը կհրապարակեն մի քանի օրից:


«Հայցում ենք ձեր ներողամտությունը որոշումն այսքան ուշ հրապարակելու համար, սակայն ակնկալում ենք ձեր ըմբռնումը մեր երկրի համար ճակատագրական ժամանակահատվածում այս որոշումը կայացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW