Նորից Ամանոր է՝ նախատոնական պատրաստություններով, չգնված նվերների որսով, էկզոտիկ մթերքների մրցավազքով ու խոհարարական փայլատակումներով։ IDBank-ը մի քանի կարեւոր նախատոնական խորհուրդ-հիշեցում է պատրաստել:1․ Նվերների շուրջ ավելի երկար մտածեք։ Պետք չէ գնել անպետք ու աննպատակ իրեր զուտ տուփը լցնելու համար, պետք չէ նաեւ նվիրել այն, ինչը վստահ չեք, որ դուր կգա։ Հիշեք պատասխանատու սպառման ու մինիմալիզմի մասին, ու միշտ վարվեք այնպես, որ ձեր նվերի մասին չասեն՝ «հիմա ես սա ու՞ր դնեմ»։ Ավելի լավ է նվիրել մեկ փոքր ու արժեքավոր իր, քան տասը կտորից բաղկացած փառահեղ-գունավոր տուփեր, որոնց պարունակության կեսը զարդարանք է ու երբեք պետք չի գալու։2․ Մի՛ գնեք անհարմար, թանկ ու ճոխ շորեր տոնական օրերի համար։ Կամ էլ գնեք, բայց դրանք մի կրեք նրբաբլիթներ ու տոլմա տաքացնել-թարմացնելու անվերջ շրջապտույտի ընթացքում։ Դրանք թողեք կորպորատիվների ընթացքում գործընկերներին ապշահար անելու համար։ Իսկ տնային հողաթափերը փայլուն թեփուկավոր հագուստի հետ հաստատ չեն համադրվում։3․ Տոներն ավելի կարճ են, քան կարող եք պատկերացնել, եթե, իհարկե, մեկամսյա արձակուրդ չեք վերցրել։ Սա նշանակում է, որ պետք չէ Նոյյան Տապանի մասշտաբներով պատրաստվել երեք-չորս օրվա համար։ Ոչինչ չի պատահի, եթե չորս աղցանի փոխարեն պատրաստեք երկուսը, հինգ նախուտեստի փոխարեն նախատեսեք երեքը, իսկ սեղանին փռված տխուր գոճու փոխարեն պարզապես համեղ տաք ուտեստ լինի։ 4․ Ինչո՞ւ առհասարակ տանջվել ու պատրաստել, եթե պատրաստելը ձեր ամենամեծ տաղանդը չէ։ Հատկապես, եթե կա հնարավորություն պատվիրելու բոլոր ամենասիրելի ուտելիքները՝ սիրված ռեստորաններից ու սրճարաններից։ Սկսած մսային տաք ուտեստներից մինչեւ թեթեւ աղցաններ, արեւելյան քաղցրավենիքից մինչեւ ամենատարածված տորթեր ու թխվածքներ, կարելի է հանգիստ խղճով պատվիրել Yandex Eats-ից, վճարել IDBank-ի կցված ցանկացած քարտով, ստանալ 1% idcoin ու անցկացնել ազատ ժամանակը սիրելիների հետ։ Իսկ կուտակված idcoin-երը կարող եք օգտագործել հենց սիրելիների հետ։ Այս առաջարկը գործում է մինչեւ 2025թ․ հունվարի 31-ը։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 467