ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հունվարի 11-ին քննարկվել է ներդրումային վեց ծրագիր: Նախարարությունում նշել են, որ ծրագրերի շրջանակում նախատեսվում է Վայոց ձորի մարզում հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես՝ ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն ձկնարդյունաբերական եւ անասնապահական տնտեսությունների համար եւ այլն:Փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կձեւավորվի հանձնաժողով, որը, ըստ հաստատված չափորոշիչների, կորոշի ծրագրերի սուբսիդավորման չափը:«Ծրագրերից երեքը դրական եզրակացություն ստացան եւ առաջիկայում կարգն ընդունելուց հետո կարող են դիմել համապատասխան ֆինանսական կառույցներին պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար: Եվս մեկ ծրագիր կօգտվի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի ծրագրից», - նշել է փոխնախարարը: Ռոբերտ Մակարյանը նաեւ ընդգծել է, որ ծրագրերի շահառուները բիզնես-ծրագրեր կազմելու նպատակով պետք է դիմեն ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղեր, որից հետո կկատարվեն ֆինանսական հաշվարկներ, եւ ծրագրերը կուսումնասիրվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: 15.08.2017 | 11:33 Գինու համտեսի սենյակներ. նոր բիզնես մշակույթ Հայաստանում Ծրագրի շահառու, «Քյոշ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վահե Քեուշգուերյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը մտադիր է Վայոց ձորի Խաչիկ համայնքում հիմնադրել շամպայն գինիների գործարան, որի տարեկան արտադրության ծավալը, աստիճանաբար աճելով, կկազմի մոտավորապես 100-110 հազար շիշ: «Գինեգործության ոլորտում շատ ավելի պոզիտիվ մոտեցում կա, քան այլ ոլորտներում: Քանի որ գինեգործությունն արագորեն զարգանում է, իմ կարծիքով ճիշտ է, որ կառավարությունը ֆինանսավորում է այս ուղղությունը»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 4031