Հայաստանի գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում այսօրվա դրությամբ տրամադրվել է 25 տրակտոր եւ 32 այլ գյուղտեխնիկա:Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, ներկայում ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ» եւ «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ներն ու «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը: 07.07.2017 | 09:22 Ինդուստրիալ գյուղատնտեսության հետքերով Նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ եւ այլ գյուղտեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ՝ կախված տեխնիկայի տեսակից: Tweet Դիտում՝ 4073