Արթուր Ջավադյանը միջազգային բանկային կոնգրեսի կմասնակցի

12.07.2017 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

ԿԲ տարածած հաղորդագրության համաձայն՝ Արթուր Ջավադյանը կմասնակցի ԵԱՏՄ շրջանակում գործող «Արտարժութային քաղաքականության կոորդինացիոն խորհրդի» 14-րդ նիստին՝ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ, ինչպես նաեւ «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսին:

Կոնգրեսի ընթացքում կքննարկվեն ֆինանսական կայունության, բանկային կարգավորման, ապահովագրական շուկայի, ներդրողների եւ ֆինանսական ծառայությունների սպառողների պաշտպանության, վճարային համակարգերի, ֆինանսական ոլորտում նորարարությունների վերաբերյալ հարցեր:

Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:
Դիտում՝ 5045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW