Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում հունիսի 9-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 17 տրակտոր եւ 8 այլ գյուղտեխնիկա:Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունում, տրակտորի ձեռքբերման 13 հայտ հաստատված է, եւս 19 հայտ գտնվում է ուսումնասիրության փուլում: Բացի այդ, ուսումնասիրվում է երկու ընկերությունների կողմից ներկայացված մեքենա-տրակտորային կայանի ստեղծման ծրագրերը՝ 350 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:Այս պահի դրությամբ ծրագրում ընդգրկված են «ՓՄՁ ներդրումներ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները եւ «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը:Նախարարությունում ընդգծել են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ եւ այլ գյուղատնտեսական տեխնիկա: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են՝ 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:Հիշեցնենք, որ օրերս գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եւս անդրադարձել էր լիզինգի պետական աջակցության ծրագրի արդյունքներին: Tweet Դիտում՝ 4449