Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:Վերջինի նպատակն է համատեղ աջակցել Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մրցունակության եւ արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, նախատեսվում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացվող բիզնես դասընթացներին ավելացնել նաեւ «Բիզնեսի թվայնացում» եւ դրա կիրառությամբ գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ դասընթացներ:Միաժամանակ, բանկի sme.acba.am բիզնես պորտալում Microsoft-ի հետ համատեղ ստեղծվել է «Բիզնեսի թվայնացում» բաժին, որտեղ կտեղադրվեն բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութեր, թվայնացման առավելությունների, ընձեռվող նոր հնարավորությունները նկարագրող լուծումների վերաբերյալ խորացված տեղեկատվություն: Tweet Դիտում՝ 47292