ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում
15.11.2024 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /


«Այս պարգեւը վկայում է բանկի՝ ներդրողների հետ թափանցիկ եւ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձին համապատասխան կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների մասին։
«The Global Banking and Finance Review»-ի մրցանակները շնորհվում են այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերում են բացառիկ արդյունքներ իրենց գործունեության ոլորտում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
«Այս մրցանակը մեզ համար առանձնահատուկ է, քանի որ այն արտացոլում է մեր հետեւողական աշխատանքը ներդրողների հետ հարաբերությունների ոլորտում։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր կորպորատիվ կառավարման համակարգը՝ ապահովելով թափանցիկություն եւ վստահելի գործընկերություն մեր բոլոր շահակիցների համար», - նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյան։
Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց եւ տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների եւ արդի թեմաների մասին։
Նշվում է, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաեւ ամսագրի խմբագիրների եւ ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:
Վերջին լուրեր
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: