Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նախաձեռնությամբ կայացել է «Ադապտիվ առաջնորդություն» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ավելի քան 30 ՓՄՁ-ների ղեկավարներ:«Այս միջոցառման նպատակն է մասնակիցներին առաջարկել առաջնորդման նոր մոտեցում, որի հիմքում ընկած է «դիտարկել, մեկնաբանել եւ գործել» համակարգը»,- նշել է դասընթացի բանախոս, ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը:Նրա խոսքով՝ դասընթացի հիմնական նպատակը ոչ այնքան տեղեկատվության տրամադրումն է, այլ մասնակիցների մտածողության փոփոխությունը: Ինչպես հայտնել են բանկում, դասընթացին ներկայացվել են առաջնորդության տարբեր դպրոցների մոտեցումները, ինչպես նաեւ խոսվել ոլորտի վերջին զարգացումների մասին: Միջոցառումն ավարտվել է քննարկումներով ու գործնական աշխատանքով:«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց իրականացնել բիզնես դասընթացներ փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը:Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական եւ պրակտիկ գիտելիքներ, այլ նաեւ հանդիսանում է հարթակ՝ փորձի փոխանակման եւ նոր գործընկերային կապերի ստեղծման համար»,- ասված է հաղորդագրությունում:Դասընթացն անվճար է ինչպես բանկի հաճախորդների, այնպես էլ մյուս մասնակիցների համար: Նրան կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերերը, ղեկավարները, տնօրեններն ու որոշման կայացմանը մասնակցող այլ անձիք: Բանկի կողմից տրամադրվող ոչ ֆինանսական պրոդուկտներին եւ դրա շրջանակում իրականացվելիք անվճար բիզնես դասընթացներին մասնակցելու համար կարելի է գրանցվել այստեղ: Tweet Դիտում՝ 42824