Սյունիքի ԱՏԳ-ի ստեղծման առաջին փուլում կներդրվի $10 մլն

19.04.2017 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ազատ տնտեսական գոտի #Հովհաննես Ազիզյան

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանն այսօր ստորագրել են ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնելու մասին պայմանագիրը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի փոխանցմամբ՝ ԱՏԳ-ի հիմնման առաջին փուլում կազմակերպչի կողմից կիրականացվի շուրջ $10 մլն-ի ներդրում:

«ԱՏԳ-ի գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավվել շուրջ 120 շահագործող ընկերության, որոնք կիրականցնեն $350-400 մլն-ի ներդրումˋ արդյունքում ստեղծելով ավելի քան 2500 նոր աշխատատեղ»,- ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ԱՏԳ-ի շահագործումն ակնկալվում է մինչեւ ընթացիկ տարվա ավարտը:

Սյունիքի ԱՏԳ-ի ստեղծման գործընթացի մասին կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 5720
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW