ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Հայաստանում չգազաֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման եւ նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ։ Մարզպետներին հանձնարարվել է համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել գազաֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարվել է վերոնշյալ տեղեկատվությունը ստանալուն պես մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել խնդրի լուծման համար՝ հաշվի առնելով ջեռուցման ապահովման այլընտրանքային տարբերակները։Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ներկայացվելիք առաջարկները պետք է ներառեն մատակարարողի եւ սպառողի համար առավել փոխշահավետ տարբերակներ։ Tweet Դիտում՝ 3524