«Ֆիլիպ Մորիս»-ը կընդլայնի գործունեությունը Հայաստանում

02.03.2017 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արեւելյան Եվրոպայի, Միջին արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանի եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ողջունել է ամերիկյան ընկերության նախաձեռնությունը՝ զարգացնելու գործունեությունը Հայաստանում:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները:

Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների եւ մշակումների (R&D) կենտրոններ: Դրագո Ազինովիչն ընդգծել է, որ իրենք շահագրգռված են ստեղծել երկարաժամկետ համագործակցություն Հայաստանի կառավարության եւ հանրային ոլորտի հետ:

Հանդիպմանը հաջորդել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ»-ի միջեւ փոխըմբռնման շրջանակային հուշագրի ստորագրումը:

Դիտում՝ 14721
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW