«Լիդիան Արմենիա»-ն 2018թ. մարտին կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը

02.02.2017 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը։   

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Կարայանը նշել է, որ ցանկանում է տեղեկանալ «Լիդիան»-ի կողմից իրականացվող Ամուլսարի ոսկու հանքի շինարարական աշխատանքների մասին:

«Ուրախ եմ ծրագրի մեկնարկի համար եւ հուսով, որ շինարարական աշխատանքը նոր թափով կշարունակվի, ու 2018թ. մարտին ձեռնարկությունը կշահագործվի եւ կթողարկի իր առաջին արտադրանքը»,- ասել է Սուրեն Կարայանը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է այս ծրագիրը:
 
Հովարդ Սթիվենսոնն էլ տեղեկացրել է, որ 2018թ. մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը։

«Մեզ համար շատ հեշտ է աշխատել Հայաստանի կառավարության հետ, քանի որ այն շատ բաց է եւ արագ է արձագանքում մեր բոլոր առաջարկություններին: Ծրագիրն իրականացնելու ենք 18 ամսվա ընթացքում՝ սկսած ներկա ժամանակաշրջանից մինչեւ 2018թ.: Պատրաստվում ենք $370 մլն-ի ներդրում կատարել եւ 700 աշխատատեղ ստեղծել 10 տարով (մշտական) եւ 1300-ը` համատեղ։ Այս ծրագրով սպասվում է տարեկան $259 մլն-ի արտահանում եւ $370 մլն-ի ներդրում: Կարծում եմ՝ այն կօգնի Հայաստանի կառավարությանն իրագործելու իր բոլոր նպատակներն ու ծրագրերը»,- ասել է Հովարդ Սթիվենսոնը:

Սուրեն Կարայանին են ներկայացվել ծրագրի իրականացմանն առնչվող որոշ խնդիրներ, որոնք նախարարը խոստացել է քննարկել եւ լուծումների վերաբերյալ առաջարկությունների մասին տեղեկացնել ընկերության ղեկավարությանը։

Դիտում՝ 4951
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW