Յունիբանկը 2016թ. արդյունքներով անցել է PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացիոն աուդիտն ու ստացել PCI DSS 3.2 հավաստագիր: Ինչպես հայտնել են բանկում, PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան: «Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ, այդ թվում` քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ: PCI DSS ստանդարտով աշխատանքը եւս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության եւ տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում հիշեցրել են, որ PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը Յունիբանկն անցնում է յուրաքանչյուր տարի` սկսած 2013-ից: Tweet Դիտում՝ 5194