Մեկնարկել է «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը

21.12.2016 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում մեկնարկել է «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը կազմակերպվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած  պաշտոնական այցի շրջանակում:

Ինչպես տեղեկացրել են Հայաստանի զարգացման հիմնադրամից, համաժողովին մասնակցում են 150-ից ավելի գործարարներ Հայաստանից եւ Իրանից։ Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունների առնչությամբ ելույթներով հանդես են գալիս հայ եւ իրանցի պաշտոնյաներ։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը շնորհանդեսով ներկայացրել է մեր երկրի ներդրումային միջավայրն ու հեռանկարային ոլորտները։

Նախատեսված են նաեւ երկուստեք գործարար հանդիպումներ (B2B), որոնց ընթացքում հայ եւ իրանցի գործարարները հնարավորություն կունենան հաստատել նոր կապեր, խորացնել առկա համագործակցությունն ու հանդես գալ համատեղ նախագծերով։

Դիտում՝ 5491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai