Երեւանում նոյեմբերի 7-8-ը կայացել է ԱՊՀ երկրների ազգային բանկերի եւ վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարները» թեմայով: Ինչպես հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկում, հանդիպման արդյունքում ընդունվել է ընդհանուր վճարային տարածք ձեւավորելու նպատակով վճարային ենթակառուցվածքների փոխգործակցության ակտուալության մասին բանաձեւ: «Վերջինս ԱՊՀ երկրների ազգային վճարային քարտեր ունեցողներին թույլ կտա ազատորեն իրականացնել բոլոր սովորական գործարքները՝ այդ քարտերի օգնությամբ կանխիկ գումարներ ստանալ, գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց եւ այլ գործառնություններ աշխատանքային հանդիպման անդամ-երկրների բանկոմատների ու առեւտրային տերմինալների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում: Աշխատանքային հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների վճարային ծառայությունների շուկայի ընթացիկ իրավիճակը, ազգային վճարային համակարգերի փոխադարձ ինտեգրման հեռանկարները եւ միջերկրային հաշվարկներն ազգային արժույթներով կազմակերպելու հարցը:ArCa եւ «Միր» վճարային համակարգերի ղեկավարները ներկայացրել են վճարային ենթակառուցվածքների փոխգործակցման նախագիծը՝ НСПК ընկերության կողմից ներկայացված կազմակերպական եւ տեխնոլոգիական լուծումների հենքի վրա: «2016թ. ամռանը մեր վճարային համակարգերի միջեւ ստորագրվել էր գործակցության հուշագիր: Այս պահին մենք խոսքից ու պլանավորումից անցնում ենք գործողությունների: Այսօրվա հանդիպմանը, որը դարձավ փոխգործակցության տրամաբանական շարունակությունը, մենք արդեն կարող ենք ներկայացնել մեր՝ ArCa եւ «Միր» վճարային համակարգերի համատեղ աշխատանքը, որի արդյունքները ամփոփվել են ճանապարհային քարտեզում»,- նշել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը:Հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն` մինչեւ 2017թ. կեսը կավարտվի տեխնիկական համապատասխանեցումը եւ «Միր» ու ArCa վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում: Tweet Դիտում՝ 5837