Qatar Airways ավիաընկերությունն այսօրվանից կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Երեւան:Qatar Airways-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլեւինն այսօր Երեւանում՝ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընկերությունը նախատեսում է շաբաթական 4 թռիչք իրականացնել Դոհա-Երեւան-Դոհա ուղղությունով՝ կապելով Հայաստանն աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ:Երեւանյան անդրանիկ թռիչքով այսօր՝ վաղ առավոտյան, Հայաստան է ժամանել Հյու Դանլեւինը: Qatar Airways-ի՝ դեպի Երեւան չվերթները կիրականացվեն A320 օդանավով: «Մեր ընկերությունն իր առջեւ նպատակ է դրել կապել Երեւանն ամբողջ աշխարհին: Շատ հայեր այսօր ապրում են Հայաստանից դուրս, եւ մենք հավատացած ենք, որ Qatar Airways-ի առաջարկած չվերթներով կկարողանանք լավագույնս սպահովել մարդկանց այցը Հայաստան»,- նշել է Հյու Դանլեւինը: Նրա խոսքով՝ ընկերությունը նվիրված է Հայաստանին եւ պատրաստվում է իրականացնել երկարաժամկետ համագործակցություն՝ չվերթների պարբերականությունը հասցնելով օրականի:Հյու Դանլեւինը կանխատեսում է Երեւան-Դոհա-Երեւան չվերթների նկատմամբ մեծ պահանջարկ:Qatar Airways-ը Մերձավոր Արեւելքի ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է, որը չվերթներ է իրականացնում 150 ուղղություններով: Tweet Դիտում՝ 22520